Թրամփի հատուկ բանագնացն առաջարկել Է Ուկրաինան բաժանել «Բեռլինի նման»
ԱՄՆ
Ուկրաինան կարող է բաժանվել «հետպատերազմյան Բեռլինի նման»՝ հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց, գեներալ Քիթ Քելլոգը, փոխանցում է The Times-ը։
Նա կարծում է, որ բրիտանական և ֆրանսիական զորքերը կարող էին վերահսկողության գոտիներ վերցնել Հանրապետության արևմուտքում, իսկ ռուսականները՝ Արևելքում։
«Ընդ որում, նրանց միջև կլինեն ուկրաինական ուժերն ու ապառազմականացված գոտին», - նշել է Քելլոգը։ Նրա կարծիքով՝ նման տարբերակը «սադրիչ չի լինի» Մոսկվայի համար ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ