Թրամփը Սպիտակ տանը Օբամայի դիմանկարը փոխարինել է իր նկարով
ԱՄՆ
Սպիտակ տունը փոխարինել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դիմանկարը ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի դիմանկարով։ Այս մասին X-ում հայտնել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։ Նախկին նախագահի դիմանկարը եղել է Սպիտակ տան գլխավոր սանդուղքի ստորոտին։
Նկարում պատկերված է արյունոտ դեմքով Թրամփը՝ ծածանվող ամերիկյան դրոշի ֆոնին՝ 2024 թվականի հուլիսին մահափորձից փրկվելուց մի քանի րոպե անց։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Հարիսոն Ֆիլդսը սոցիալական ցանցում X-ում պարզաբանել է, որ Օբամայի դիմանկարը «դեռևս բնակվում է Սպիտակ տան առաջին հարկի պետական սենյակում»։
Ինչպես նշում է The Hill-ը, Օբամայի դիմանկարն այժմ հավանաբար գտնվում է այնտեղ, որտեղ նախկինում կախված է եղել ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի նկարը:
