Թրամփը չի աջակցել Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրին. NYT
ԱՄՆ
Անցյալ մայիսին Միացյալ Նահանգները թույլ չտվեց Իսրայելին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ղեկավարությունը համոզված է եղել, որ Վաշինգտոնն ակտիվորեն կմասնակցի հարվածի նախապատրաստմանը և Իսրայելին պաշտպանելու է Իսլամական Հանրապետության հնարավոր պատասխանից։ Ակնկալվում էր, որ հարձակումը կխաթարի միջուկային զենք ստեղծելու Իրանի կարողությունը առնվազն մեկ տարով:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Թեհրանի հետ տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ չի աջակցի Իրանի դեմ ռազմական գործողությանը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել