34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում 3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարը Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով «Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում 

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

Քաղաքական

Խորհրդարանը դեկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է մի շարք օրինագծեր:

««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո առաջարկներ չեն եղել:

«Կատարողական վարույթի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի առնչությամբ եւս գրավոր առաջարկներ չեն եղել:

Առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն: «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի առնչությամբ առաջարկվել է ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը կապել օրենքի ընդունման հետ, որ սեղմ ժամկետում հնարավոր լինի գործընթացն իրականացնել:

Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել նաեւ «Պետական նպաստների մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը եւ պարզաբանել, որ այս փաթեթը չի անդրադառնում 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններին: Կառավարությունը կունենա լիազորություն՝ սահմանելու հանրային սեփականություն հանդիսացող պետական եւ համայնքային գույքերի ցանկը, որոնք հետագայում նաեւ օրինականացման ենթակա կլինեն:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո օրենսդրության որոշակիացմանը միտված փոփոխություններ են կատարվել: Դրանց համաձայն՝ ՆԳ նախարարը լիազորվել է գրասենյակում փրկարար ծառայողներ եւս նշանակելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագիրը սահմանելու իրավասությամբ:

Առաջարկներ են ներկայացվել «Կրիպտոակտիվների մասին» եւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքներում նոր կարգավորումներ առաջարկող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո: Այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Գործող օրենքով նախատեսվում էր, որ 2026 թվականի հունվարի մեկից կրիպտոակտիվներով բոլոր գործառնությունները պետք է լինեին անկանխիկ: Փոփոխությունների արդյունքում առաջարկվում է սահմանել երկու տարվա ժամանակահատված 2026 եւ 2027 թվականների համար, որ 300.000 դրամը չգերազանցող գործարքներն իրականացվեն կանխիկ եղանակով: Ըստ զեկուցողի՝ հետագայում այդ ռեժիմի պահպանման նպատակահարմարությունը հնարավոր կլինի քննարկել: 2026 թվականի ընթացքում տեղի է ունենալու լիցենզավորման գործընթաց: «2026 թվականի ընթացքում ընկերությունները կլիցենզավորվեն, 2027 թվականի ընթացքում՝ որպես լիցենզավորված ընկերություններ, գործունեություն կծավալեն, եւ այդ ընթացքում մենք, իրական կյանքում կարգավորելով ոլորտը, ծանոթանալով վիճակագրությանը, հարցին կանդրադառնանք անհրաժեշտության դեպքում»,- նշել է Հովհաննես Խաչատրյանը: Նա հավելել է, որ 300.000 դրամը չգերազանցող գործարքներն անպայման պետք է նույնականացված լինեն: Նույնականացման պահանջները վերաբերում են գործարքն իրականացնող անձին: Մինչեւ 2026 թվականի հունվարի վերջն այդ ընկերությունները պետք է Կենտրոնական բանկում ցուցակագրվեն՝ որպես օրենքի ընդունման պահի դրությամբ գործող կրիպտոակտիվների ծառայություն մատուցող ընկերություններ, որ անցումային շրջանի իրավունքներից կարողանան օգտվել եւ ծառայություններ մատուցել: Եղել են նաեւ խմբագրական բնույթի փոփոխություններ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի խոսքով ոլորտը նոր է մեր երկրի համար, եւ կարգավորումները դեռեւս կարող են փոփոխության ենթարկվել: Նշվել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ են եղել եւ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու հարցով Կառավարությանը դիմելու առաջարկ է հնչել: Միջգերատեսչական հանձնաժողովն անցումային փուլում կհասկանա առկա խնդիրները, որոնց բախվում է թե՛ տնտեսավարողը, թե՛ պետությունը:

Քննարկված հարցերի առնչությամբ ԱԺ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել էին դրական եզրակացություն:

Պատգամավորները քվեարկել են քննարկված բոլոր հարցերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնին
Ամենադիտված