Եվրամիությունը Վրաստանին ֆինանսական աջակցություն չի տրամադրի․ Известия
Աշխարհ
Եվրամիությունը մինչև 2025 թվականի վերջը Վրաստանին որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրի, հաղորդում է Известия թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովին։
Եվրահանձնաժողովը նշել է, որ այս տարի Թբիլիսիի համար աջակցության միջոցառումներ չեն նախատեսվում։ 2024 թվականին ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 120 միլիոն եվրո ուղղակի օգնություն տրամադրելը։ Այս միջոցները նախատեսված էին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։
Եվրահանձնաժողովի անդամների խոսքով՝ Վրաստանը խորը քաղաքական ճգնաժամի մեջ է, և երկրում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։
«Վրաստանի իշխանությունները համակարգված ճնշման քաղաքականություն են վարում, որը խաթարում է հիմնարար ժողովրդավարական սկզբունքները և ճնշում այլախոհությունը», -պնդում է Եվրահանձնաժողովը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել