Միացյալ Նահանգներում կլիմայի հետազոտական կենտրոնը կփակվի
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը կփակի Ատմոսֆերային հետազոտությունների ազգային կենտրոնը «կլիմայի վերաբերյալ տագնապի» համար։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է ԱՄՆ կառավարության կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Ռասել Վոութը։
«Ազգային գիտական հիմնադրամը նախատեսում է փակել Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում գտնվող Ատմոսֆերային հետազոտությունների ազգային կենտրոնը։ Այս հաստատությունը երկրում կլիմայական տագնապի ամենամեծ աղբյուրներից մեկն է», - գրել է նա։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «հաղթել է կլիմայի փոփոխության վերաբերյալ խաբեության դեմ պատերազմում» այն բանից հետո, երբ միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանեց, որ սխալվել է այդ հարցում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել