Հայաստանը նոր աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից․ Հունգարիան հանել է վետոն
Քաղաքական
Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում նշել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը՝ հավելելով, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային աջակցություն տրամադրելու որոշումը մոտ երեք տարի է, ինչ արգելափակված է Հունգարիայի կողմից։
«Այս շաբաթ Հունգարիան վերջապես հանեց իր վետոն մարտ ամսին առաջարկված 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթի (Եվրոպական խաղաղության հիմնադրամ) վրայից, որը նախատեսված է Հայաստանի համար»,-նշել է նա։
Յոզվիակը մանրամասնել է, որ որոշումը կվերջնականացվի 2026 թվականի հունվարին։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Եվրոպական միության անդամ բոլոր երկրների կողմից կա քաղաքական համաձայնություն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել