Բուդապեշտը ռուսական ակտիվների հարցում չի համագործակցի ԵՄ-ի հետ․ Օրբան
Աշխարհ
Հունգարիան այլևս չի համագործակցի Եվրամիության հետ ռուսական ակտիվների հարցում։ Այս մասին իր սոցցանցերի էջում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա ընդգծել է, որ Բուդապեշտը հավատարիմ է մնացել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների հարցում ազնիվ համագործակցության սկզբունքին։ Սակայն Եվրամիությունը մերժել է այս սկզբունքը և զրկել Հունգարիային իր իրավունքներից։ Հետևաբար, Օրբանի խոսքով, այսուհետ Հունգարիան պարտավոր չէ պահպանել այս սկզբունքը ԵՄ-ի հետ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել