ԱՄՆ-ն անվանել է այն ռուսական զենքը, որը փոխեց Ուկրաինայում հակամարտության ընթացքը
ԱՄՆ
Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգը զգալի ազդեցություն է ունեցել ուկրաինական հակամարտության վրա, մինչդեռ այդ զինատեսակի ամերիկյան համարժեքը՝ ATACMS հրթիռները, ձախողել են։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ռազմական փորձագետ Ուիլ Շրայվերը։
«Ես միակը չէի, այլ այն քչերից մեկը, ով դեռ 2023 թվականի վերջին պնդում էր, որ ATACMS հրթիռը խայտառակ ձախողում է լինելու»,- գրել է նա՝ հավելելով, որ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգն իսկապես փոխել է «խաղի կանոնները» ուկրաինական հակամարտությունում։
Շրայվերը նշել է, որ Ուկրաինայում ATACMS-ի ձախողման մասին կարծիքը կիսում են Արևմուտքի բազմաթիվ փորձագետներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ