ԱՄՆ դոլարը կտրուկ անկում է գրանցել՝ հասնելով երեք տարվա իր նվազագույնին
ԱՄՆ
Դոլարի ինդեքսը (ցուցանիշ, որն արտացոլում է ամերիկյան արժույթի հզորությունը աշխարհի այլ խոշոր արժույթների նկատմամբ-խմբ․) 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ իջել է 98 կետից՝ համաձայն CNBC-ի տվյալների։
Ցուցանիշը նվազել է մինչև 97,92 կետ։ Այն հաշվարկվել է Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների վեց արժույթների հիման վրա՝ եվրո, իեն, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն և շվեյցարական ֆրանկ։
Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խթանեց այս ցուցանիշի արագ աճը՝ դոլարի ինդեքսը հասավ 110,18 կետի պիկին։ Սակայն Թրամփի երդմնակալությունից և պաշտոնավարման առաջին քայլերից հետո ցուցանիշը սկսեց նվազել։
Գործընթացն արագացավ գրեթե ողջ աշխարհին առևտրային պատերազմի հայտարարմամբ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ