Գարիկ Խարլամովի ցավալի խոստովանությունը․ «Արտասվել եմ բարձիս»
Ժամանց
Հումորիստ և շոումեն Գարիկ Խարլամովը անկեղծորեն պատմել է իր հոգեկան առողջության խնդիրների մասին։ Նա խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ բախվել է ծանր դեպրեսիայի, ունեցել է պանիկայի նոպաներ և երբեմն պարզապես արտասվել է միայնակ՝ բարձի մեջ։
«Ես էլ եմ անցել դրա միջով։ Շատ ուժեղ վիճակներ են եղել, երբ արտաքնապես ժպտում ես, իսկ ներսում կոտրված ես։ Այդ ամենը պարբերաբար վերադառնում է, բայց ես սովորել եմ հաղթահարել՝ օգնությամբ, աշխատանքով և ինքնահետազոտությամբ», – նշել է Խարլամովը։
Նրա անկեղծությունը մեծ արձագանք է գտել ինչպես երկրպագուների, այնպես էլ հանրային դեմքերի շրջանում։ Շատերը գնահատել են նրա բաց ու մարդկային մոտեցումը՝ հոգեկան առողջության մասին ավելի ազատ խոսելու հարցում։
