Քիմն արեց առաջին քայլը․ արդյո՞ք վերջ կտրվի տարիների հակամարտությանը
Ժամանց
Երկարամյա հակամարտությունից հետո Քիմ Քարդաշյանը, կարծես, պատրաստ է հաշտության։
Արևմտյան աղբյուրները հայտնում են, որ նա փորձել է բարեկամական ձևով կապ հաստատել Թեյլոր Սվիֆթի հետ՝ տարիներ տևած լարվածության ֆոնին։Թե ինչպես է արձագանքել Սվիֆթը՝ դեռևս անհայտ է, սակայն երկրպագուները ենթադրում են, որ նախկին թշնամուհիների հարաբերություններում շրջադարձ կարող է լինել։ Հիշեցնենք, որ նրանց հակամարտությունը սկիզբ էր առել 2016 թվականին Քանյե Ուեսթի սկանդալային երգից հետո։
