Բաքվում գերեվարված Էուլջեքջյանը ծայրահեղ քայլի է դիմում՝ ցույց տալու Բաքվի անմարդկային վերաբերմունքը
Բլոգոսֆերա
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը գրում է․
«2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։
Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ։
Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։
Առաջիկա օրերին հանդիպելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարին ներկայացնելու Ադրբեջանի ապօրինությունները և տեղեկանալու ՄԱԿ-ի կառույցների կողմից կատարվող քայլերի մասին»։
