Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականություն Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը 

Կորած բալիկի համար մշտապես մեղադրում են ծնողներին, պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավ պատճառում․ Անի Քոչար

Բլոգոսֆերա

Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարն ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնոլով Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանի դեպքին ու դրա շուրջ առաջացած մեծ աղմուկին։

«Մանկության տարիներին ես երկու անգամ կորել եմ: Առաջին անգամը նախադպրոցական տարիքում. Ռուսաստանում ծնողներիս հետ շրջագայելիս: Գնացքով մի քաղաքից մյուսը գնալիս, կանգառի ժամանակ հայրս իջնում է գնացքից և ես հետևից վազում եմ, մայրս կարծում է՝ հասել եմ հորս, նրա հետ եմ, հայրս հանգիստ է, որ մորս հետ եմ:

Ես հայրիկիս չեմ գտնում և, երբ լսում եմ, որ գնացքը պատրաստվում է շարժվել, իսկույն վերև եմ բարձրանում՝ մտնում գնացքը, երբ ծնողներս իրենց կորցրած արդեն ինձ էին փնտրում: Մի անգամ էլ տոնավաճառում (դժվարին իննսունականներին. հստակ թիվը չեմ հիշում), մայրիկիս կողքից մի պահ հետ եմ մնում, կողքերս նայելով, անուշադիր, որ մայրիկիս կողքով չեմ քայլում բռնում եմ այլ կնոջ ձեռք և այդ պահին է հասկացվում, որ կորել եմ. ինձ տանում են տոնավաճառի ռադիոհանգույց և հայտարարում, որ երեխա է կորել (դե, մայրս էլ ինձ էր փնտրում):

Շատ անգամներ է եղել նաև, որ ես՝ չարաճճի, ինքնագլուխ, անվախ և արկածախնդիր երեխաս/պատանիս երեխաների հետ բակում խաղալիս թռել եմ ու գնացել ձորը (մենք ապրում էինք Հրազդան գետից , Երևանյան լճից հոսող գետին մոտ և հաճախ էինք իջնում ձոր ազնվամորի, ցոգոլ ուտելու, վարարած գետակը քարեր նետելու):

Ինչու եմ այս ամենը պատմում, այն պարզ պատճառով, որ բոլոր այս դեպքերում (և շատ այլ) ինձ հետ կարող էր մի փորձանք պատահել: Մի դիպված լինել, որը կպատուհասեր ինձ ու ընտանիքիս:

Բարեբախտաբար ամեն բան անվտանգ ու անհետևանք է անցել, բայց դեպքերը տարբեր են: Կորած բալիկի (և մյուս դեպքերով էլ) մշտապես մեղադրում են ծնողներին, պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավեցնում, կուզեի մեղավոր ու անմեղ մենք չորոշենք և միայն աղոթենք փոքրիկի համար: Իսկ բոլոր նրանք, ովքեր այս դժբախտության ֆոնին ինքնագովազդվում, ինքնադրսևորվում և ինքնահաստատվում են, պարզապես զազրելի են:

Ով չալարեց իրեն ցուցադրեց այս թեմայով, բայց էն, որ հեչ տեղն ու ժամանակը չէ: Լռելը երբեմն գանձ է: Այս աղմուկը որևէ բանի չի նպաստում և ոչ էլ օգուտ է տալիս (իհարկե չհաշված որոշ շառլատանների ինքնագովազդը):

Աստված սիրեք, լռեք ու աղոթեք և թողեք իրավասուներին իրենց գործն անել, իսկ, եթե ցանկանում եք օգնել և ինքներդ էլ փնտրել՝ օգնել, արեք դա լուռ ու առանց շոուների: Մարդկանց դժբախտության վրա և համընդհանուր հույզերի ալիքի վրա մի խաղացեք: Միշտ աղոթեք ձեր երեխաների համար, մի՛շտ ուրախ ու տխուր օրերին»,- գրել է Անի Քոչարը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Ամենադիտված