Սպիտակ տան Ազգային անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից վարչական արձակուրդի է ուղարկվել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վարչական արձակուրդի է ուղարկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ավելի քան 100 աշխատակցի։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Մոտավորապես ժամը 16:20-ին (Երևանի ժամանակով՝ 00:20 – խմբ.) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան Մաքքորմակը էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում տեղեկացրել է կասեցված աշխատակիցներին, որ նրանք 30 րոպե ունեն աշխատավայրը լքելու համար», - ասվում է հոդվածում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նույն նամակում աշխատակիցներին տեղեկացվել է, որ նրանք կարող են ավելի ուշ վերցնել իրենց իրերը, եթե այդ օրը բացակայեն աշխատանքից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ