Թրամփը հանձնարարել է ԱՄՆ-ում տասը նոր միջուկային ռեակտոր կառուցել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում միջուկային էներգիայի արտադրությունն ավելացնելու և նոր ատոմակայաններ կառուցելու մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է նոր ատոմային էլեկտրակայանների արագ կառուցման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ խոսքը ինչպես խոշոր օբյեկտների, այնպես էլ փոքր օբյեկտների մասին է։ «Կարծում եմ՝ միջուկային օբյեկտների առումով մենք հավասարը չենք ունենա», - ընդգծել է նա։
Մասնավորապես, Թրամփը հանձնարարել է մինչև 2030 թվականը ապահովել երկրում տասը նոր խոշոր միջուկային ռեակտորների կառուցումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)