Նոր Խարբերդում ավտոմեքենաներ են այրվել. առկա է գազի արտահոսք
Արտակարգ Պատահար
Մայիսի 24-ին, ժամը 20:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. առկա է գազի արտահոսք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։15-ին, մարվել՝ 21։25-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և տարածքում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը՝ մասամբ։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ