Հայտնի է՝ ինչու է նախապատրաստվում Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցը
Ուկրաինան և ԱՄՆ-ն նախապատրաստում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցը՝ ԱՄՆ-ի օգնության մասնակի դադարեցման ֆոնին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Շատ շուտով հեռախոսազրույց կկազմակերպվի Թրամփի և Զելենսկու միջև», - նշել է անանուն եվրոպացի պաշտոնյան:
Զրուցակցի տվյալներով՝ ԱՄՆ-ն իր քայլը դադար չի համարում ռազմական օգնություն տրամադրելու հարցում և դեռ քննարկում Է Ուկրաինային ռազմական աջակցության տարբերակները: Հրապարակման մեջ նաև ընդգծվոլ է՝ Կիևը նախապես չի տեղեկացվել մի շարք զինամթերքի մատակարարումը կասեցնելու Վաշինգտոնի որոշման մասին:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին