ԱՄՆ-ն և Հնդկաստանը ուժեղացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում
ԱՄՆ ՊՆ նախարար Հեգսեթը Պենտագոնում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև սերտ համագործակցությունը, զենքի վաճառքը և պաշտպանական նոր գործընկերության շրջանակային համաձայնագրի առաջիկա ստորագրումը: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ-ն։
«Մեր երկրները կարող են պարծենալ համագործակցության հարուստ և աճող պատմությամբ, որը պայմանավորված է ազատ և բաց հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդհանուր նվիրվածությամբ», - հայտնել է Հեգսեթը: Նա հավելել է, որ և ԱՄՆ-ն, և Հնդկաստանը փոխադարձաբար տեղյակ են տարածաշրջանում անվտանգության խնդիրների մասին, և երկու երկրներն էլ հնարավորություն ունեն միասին դիմակայել այդ սպառնալիքին:
«Հուսով ենք՝ կկարողանանք ավարտին հասցնել մի քանի խոշոր ԱՄՆ պաշտպանական արտադրանքի վաճառքը Հնդկաստան, ընդլայնել մեր ընդհանուր պաշտպանական արդյունաբերական համագործակցությունը և համատեղ արտադրական ջանքերը, ամրապնդել մեր ուժերի միջև օպերատիվ համատեղելիությունը, այնուհետև ստորագրել նոր 10-ամյա շրջանակային համաձայնագիր», - ընդգծել Է ամերիկացի նախարարը:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին