Որն է Եվրահանձնաժողովի բոլոր անդամների հնարավոր հրաժարականի պատճառը
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկությունը COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին կարող է հանգեցնել ամբողջ Եվրահանձնաժողովի հրաժարականին, հաղորդում է Politico-ն։
«Չնայած քվեարկությունը խորհրդանշական է, և ոչ ոք չի սպասում, որ այն հաջողությամբ կավարտվի, այն ընդգծում է Բրյուսելում նրա նկատմամբ աճող զայրույթը մի շարք վիճահարույց գործողություններից և սկանդալներից հետո», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականի համաձայն, եթե Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության քվեարկությունն այնուամենայնիվ ընդունվի, «դա կհանգեցնի ամբողջ Եվրահանձնաժողովի հրաժարականին»։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին