Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրել է «համաշխարհային հրդեհ» հրահրելու փորձի մեջ
Արևմտյան երկրները կրկին որոշել են «այրել իրենց բոլոր պարտքերն ու խնդիրները համաշխարհային կրակի մեջ»։ Այս կարծիքը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ բելառուսներին ուղղված իր ուղերձում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ցանկանում է միաժամանակ այրել մեր մոլորակի մի քանի միլիոն բնակիչների։ Նա ընդգծել է, որ հիմա բոլոր մարդիկ ցանկանում են միավորվել, դադարեցնել «խելագարությունը»՝ հանուն ողջ մարդկության ապագայի։
Հուլիսի 1-ին Լուկաշենկոն հայտարարել է, որ Վաշինգտոնին է փոխանցել Մոսկվայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը խոստացել է հանրապետության ղեկավարին «աշխատել», որպեսզի Կիևը չհարվածի Ռուսաստանի տարածքին։ Լուկաշենկոյի խոսքով՝ սա լավ քայլ կլինի հակամարտության դադարեցման ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին