Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում քաղաքացին կտուգանվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 61 կողմ, 2 դեմ, 24 ձեռնպահ ձայներով ընդունվեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական նախագծերի նոր փաթեթը, որը նախատեսում է տուգանքներ տրանսպորտի համար չվճարող ուղևորների համար։
Նախագծով Երևանում տրանսպորտի ուղեվարձի չվճարման կամ համապատասխան կրիչը չվավերացնելու համար տուգանքը կկազմի 15 հազար դրամ։
Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի քարտից կամ արտոնությունից, ապա այս դեպքում սահմանվում է կրկին 15 հազար դրամի չափով տուգանք։
Սահմանվում է 3000 դրամի տուգանք, եթե անձը ունի նման արտոնություն կամ ամսական փաթեթ, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին