Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը 

«Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում»․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից

«Սրբազան Պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում…

Երիցս ճիշտ է ասված, որ «գողն է գոռում բռնեք գողին»։

Մեր Հայրենիքը, կյանքը, կենսագրությունը, պատիվը գողացած ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում։

Չարիքի մեքենան ամբողջ «ներշնչումով» շարունակում է ահաբեկչություն և սպառնալիք սփռել իր արբանյակներով և ստրուկներով, որոնց «աստվածը» իրենց փողի և կեղծիքի իշխանությունն է՝ այսպիսով ցանկանալով ևս մի քանի ակնթարթ երկարաձգել իրենց կառուցած ստի կայսրությունը։

Տեղեկատվական սուղ վիճակում՝ գտնվելով անհավասար հնարավորությունների դաշտում, կալանավայրի ազատության պայմաններում արտաքին «բանտի» հետ հարաբերության և սահմանափակ տեղեկություններիս միակ աղբյուրը իմ շնորհաշատ և նվիրյալ փաստաբան-իրավապաշտպաններն են, որոնք ոգի ի բռի պայքարում են ճշմարտության համար։ Այս վերջին երկու օրերին կրկին ցինիզմով և ստով միմյանց հերթ չտալով մեր կյանքի և կենսագրության ահաբեկիչները՝ իրենց հատուկ կերպով խախտելով բոլոր կարգերն ու սահմանները, անմեղների արյան խրախճանք են անում։

Ես չեմ խոսելու այն մասին, թե ինչ ծավալի ստախոսությամբ են նրանք զբաղված՝ սկսած ակնհայտ մոնտաժված ձայնագրություններից և դրանց համադրություններից, մինչև ԱԺ ամբիոն։ Ես խոսելու եմ, թե ինչ ենք մենք ուզում, որի համար ինչպես ասել եմ մեկ րոպե անգամ չեմ զղջում։

Միայն շատ կարճ գնահատական կտամ, որ եթե ես և մեր պայքարի համակիրները ահաբեկիչ և հանցագործ ենք, ապա ուրեմն փաստ է, որ 2018թ.-ին իշխանությունը զավթել են ահաբեկիչներն ու հանցագործները։ Միևնույն է, ինչ էլ անեք և ասեք, դուք արյունապարտ եք մեր ժառանգության և պատմության առջև՝ մեր հայրերի, բյուրավոր նահատակների և կորսված Արցախ Հայրենիքի նզովքի ենթակա, որն հավիտենապես դաջված է ձեր ճակատներին։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն ուժեղ, հզոր և անվտանգ Հայաստանի, որի սահմանները չեն փոփոխվում ըստ «ահաբեկիչի» ցանկության։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն կորսված Արցախի, հարյուր հազարավոր բռնագաղթված իմ քույրերի և եղբայրների, անտեր մնացած շիրիմների և սրբավայրերի, թշնամական բանտում կտտանքների ենթարկվող եղբայրների։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն իր սեփական և հայրենի պետության մեջ ազատ ու անհալածանք ապրող Սուրբ Եկեղեցու, որի զոհաբերությամբ է նաև վեր խոյացել Հայոց Պետականությունը։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն առողջ և արժանապատիվ երիտասարդ սերնդի՝ զերծ վախից, քծնանքից, ծուլությունից, թմրամոլության և խաղամոլության ախտից, որոնք վխտում են այսօրվա «իշխանությունների» շարքերում։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարելու եմ հանուն սիրո, հաշտության, արդարության և ճշմարտության, որոնք միակ և բացառիկ գրավականն են մեր ազգային և պետական կյանքի ամրության և գոյության։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարելու եմ հանուն մեր հերոս նահատակ հայրերի, եղբայրների, զավակների, մայրերի, քույրերի և դուստրերի հեղած արյան արժևորման, որոնց առջև պարտավորություն եմ ստանձնել իրենց Հայրենիքը, իրենց իսկ հաղթանակը իրենց վերադարձնել։

Ես խոնարհ սրտով ցավում եմ այս պահին կալանավայրերում գտնվող մեր համակիրների և նրանց ընտանիքիների համար, ովքեր Հայրենիքը գրկած գտնվում են հալածանքի մեջ, որի համար ծնրադիր ներողություն եմ խնդրում պատճառված ցավի և նեղության համար։

Առաքելական խոսքին համահունչ՝ իմ և մեր կապանքները մեր փառքն են, որով դուք՝ ահաբեկիչներդ, հարստացրել և արժևորել եք մեր կենսագրությունը, որի մի ահռելի հատվածը հենց դուք եք կողոպտել։

Ասել եմ և կրկնում եմ վերստին՝ միայնակ լինեմ կամ ոչ, բանտում լինեմ թե գերեզմանում, պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չարից ազատագրված չէ Հայրենիքս և Պետությունս, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի…

02.07.2025թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով
Ամենադիտված