Ուկրաինայից բացի` այլ երկրներ նույնպես կորցրել են ամերիկյան ռազմական օգնությունը
Ուկրաինայից բացի՝ այլ երկրներ կորցրել են ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալու իրենց առաջնահերթությունը, սակայն նրանց անունները չեն նշվում։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։
«Որոշ այլ երկրներ նույնպես ենթարկվել են «վերադասակարգման», ինչը նշանակում է, որ նրանց առաջնահերթությունը ԱՄՆ-ից զենք և զինամթերք ստանալու հարցում նվազեցվել է», - ասել է գործակալության աղբյուրը։
Պաշտոնյան չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը կամ որքան ժամանակ նրանք չեն կարողանա ամերիկյան զենք ստանալ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին