Ռուս զբոսաշրջիկները խուսափում են Ադրբեջանից
Ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Ադրբեջան մեկնելու հանդեպ կտրուկ նվազել է՝ վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների պատճառով։ TourDom-ը հայտնում է, որ հարցումների քանակը մեկ շաբաթում նվազել է 30 տոկոսով՝ չնայած զբոսաշրջային փաթեթների պաշտոնական չեղարկում դեռ չկա։
Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ուժայինները սկսել են հյուրանոցներում ռուս զբոսաշրջիկներ որոնել՝ հարցաքննության և փաստաթղթերի ստուգման նպատակով։ Ռուսաստանցի քաղաքացիները բողոքում են դեսպանատանը՝ բռնության և ճնշման դեպքերի կապակցությամբ։
Բաքվի դատարանը նախապես կալանավորել էր ութ ռուսի՝ կիբերհանցագործության, թմրանյութերի մաքսանենգության և Իրանից ներմուծման մեղադրանքներով։ Նրանց թվում են նաև զբոսաշրջիկներ և IT մասնագետներ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին