Լուկաշենկոն սպառնում է անցյալով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է լինել խաղաղ, սակայն պետք է պատրաստ լինի պաշտպանվելու, որպեսզի «ոչինչ չվերջանա, ինչպես 1941-ին»։ Նրա խոսքով, սա «պարզ ժողովրդական տրամաբանություն է», և պետությունը պետք է մշտապես պատրաստ լինի ցանկացած սցենարի։
Լուկաշենկոն նաև նշել է, որ իր հայտարարությունները նպատակ չունեն լարվածություն ստեղծելու, սակայն հիշեցրել է՝ «այն ժամանակվա պատմությունը բոլորը լավ են հիշում»։
Նրա ելույթը հնչել է Բելառուսի անկախության օրվա ֆոնին, որի առթիվ նրան արդեն շնորհավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով Մոսկվայի և Մինսկի «ակտիվ համագործակցությունը»։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին