Լուկաշենկոն հայտարարել է աշխարհի կտրուկ շրջադարձի մասին
Աշխարհը գտնվում է շրջադարձային կետում, և ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կլինի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության Անկախության օրվա առթիվ քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մարդը կարող է և պետք է միշտ դիմադրի չարիքին։ Այսօր աշխարհը գտնվում է շրջադարձային կետում, և ոչ ոք չգիտի, թե վաղը ինչի հետ ենք մենք բախվելու։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր շուրջը», - ասել է Բելառուսի առաջնորդը։
Նա նշել է, որ այսօր միլիոնավոր բելառուսներ կարող են առանց վախի նայել «իրենց հայրենի կապույտ երկնքին»՝ շնորհիվ իրենց նախնիների հերոսության։ Լուկաշենկոն ընդգծել է, որ հետևելով նրանց օրինակին՝ մենք պետք է պայքարենք պայծառ ապագայի համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին