Ռուսական բանակը առաջխաղացել է Զապորոժիեում՝ նոր դիրքեր գրավելով
Ռուսաստանի զինված ուժերը կրկին առաջխաղացում են գրանցել Զապորոժիեի ուղղությամբ՝ վերահսկողություն հաստատելով Կամենսկոյե բնակավայրում։ Այս մասին հայտնում է ուկրաինական Deep State նախագիծը՝ նշելով, որ ռուսական ուժերը մոտեցել են նաև Դնեպրոպետրովսկի սահմանամերձ շրջաններին։
Բացի այդ, գրոհներ են արձանագրվել Տորեցկի և Կուպյանսկի մերձակայքում, իսկ ավելի վաղ ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է անցել Վոլչյա և Մոկրեե Յալի գետերի միջինը, գրում է Лента.ру-ն։
Ռուսական կողմը նաև հարվածներ է հասցրել Կրեմենչուգի և Զապորոժիեի արդյունաբերական օբյեկտներին։ Վնասների մասով մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին