Հայտնի է՝ ով է բորբոքում Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը փորձում է բորբոքել Մեծ Բրիտանիան։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Էնգին Օզերը, հաղորդում է Lenta-ն:
«Լոնդոնի ղեկավարությունը, որն այս առումով զգալի հաջողությունների է հասել 2022 թվականին՝ խափանելով ստամբուլյան պայմանավորվածությունները, հավանաբար կցանկանա լարվածություն հրահրել Բաքվի և Մոսկվայի միջև և այդ գործընթացում ներքաշել Թուրքիային», - ասել է նա։
Վերլուծաբանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին երկու երկրների աշխարհաքաղաքական շահերի բախումն է, սակայն այդ հարցում կարելի է փոխզիջումների գնալ:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին