Պենտագոնի որոշումը՝ կասեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապշեցրել է Կոնգրեսին. Politico
Պենտագոնի՝ Ուկրաինային որոշ զինամթերքի մատակարարումները կասեցնելու որոշումը ցնցող էր Կոնգրեսի անդամների, Պետդեպարտամենտի պաշտոնյաների և Միացյալ Նահանգների եվրոպական դաշնակիցների համար, որոնք սովորաբար տեղեկացվում էին նման հարցերի մասին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Կարծում եմ՝ դա արել է Պենտագոնի քաղաքականության բաժնի ղեկավարը՝ Էլբրիջ Քոլբին։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ խորհրդակցել են այս հարցի շուրջ։ Սպիտակ տանը ներքին տարաձայնություններ կան», - ասել է կոնգրեսական Մայքլ Մաքքոլը։
Բրիտանական The Economist ամսագիրը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ իր հակակրանքի պատճառով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին