Լուգանսկի կենտրոնում սպանվել է քաղաքի նախկին քաղաքապետը
Լուգանսկի կենտրոնում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է քաղաքի նախկին ղեկավար Մանոլիս Պիլավովը։ Պայթյունը տեղի է ունեցել Տարաս Շևչենկոյի փողոցում՝ բնակելի շենքի մուտքի դռան մոտ, որտեղ տեղադրված էր սարքը։ Երբ դուռը բացել են, տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Բացի նախկին քաղաքապետից, տուժել են ևս երեք մարդ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին՝ մոտավորապես ժամը 11։52-ին, պատմական թանգարանի մոտ, որտեղ պետք է բացվեր նոր ցուցահանդես։ Տարածքը փակվել է իրավապահների կողմից, քրեական գործ է հարուցվել։
Մանոլիս Պիլավովը ղեկավարել է Լուգանսկը 2014-ից մինչև 2023 թվականը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին