Մերկելը բացահայտել է՝ ինչն է իրենս ստիպել արտասվել գագաթնաժողովին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը պատմել է` ինչպես է գագաթնաժողովի ժամանակ արտասվել Հունաստանի տնտեսական ճգնաժամի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Նրա խոսքերը մեջբերում Է Politico-ն։
Նախկին կանցլերը հայտնել է, որ այդ ճգնաժամի հետ կապված տարաձայնություններ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ: «Ինչ-որ պահի ես լարվածությունից արտասվեցի», - ասել Է Մերկելը։
Մերկելը հավելել է` երբեք չի ցանկացել, որ Հունաստանը դուրս գա եվրոգոտուց և չի կարող պատկերացնել Եվրոպայի կյանքն առանց այդ երկրի ակտիվ մասնակցության:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին