ՌԴ բանակը առաջխաղացում է գրանցել Չասով Յար քաղաքում
Չնայած Ուկրաինայի ԶՈՒ դիմադրությանը, ռուսական զորքերը շարունակում են գրոհը Չասով Յարի հատվածում՝ առաջ շարժվելով Շևչենկոյի, Լևանևսկու, Հարավային և Ստուպոչկի թաղամասերում։ Այս մասին հայտնում է «Արխանգել Սպեցնազ» Telegram-ալիքը։
Հաղորդվում է, որ ուկրաինական կողմը ստիպված է տեղափոխել զորքեր այլ ուղղություններից՝ դիրքերն ամրապնդելու համար, սակայն ռուսական ուժերը շարունակել են շարժվել նույնիսկ այդ պայմաններում։ Բացի այդ, նրանք դուրս են եկել նաև հարևան Նիկոլաևկայի մատույցներ։
Ավելի վաղ փորձագետները նախազգուշացրել էին, որ Չասով Յարի կորուստը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ բացելով ռուսական բանակի ուղիղ ճանապարհը դեպի Կոնստանտինովկա, Դրուժկովկա և Կրամատորսկ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին