Թրամփը հաստատել է՝ հուլիսի 3-ին հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հուլիսի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ նշելով․ «Խոսելու եմ Ռուսաստանի նախագահի հետ։ Շնորհակալություն»։
Զրույցի մասին ավելի վաղ ազդարարել էր նաև Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելով ռազմավարական նախաձեռնությունների ֆորումին։ Նախորդ զրույցը տեղի էր ունեցել հունիսի 14-ին և տևել էր 50 րոպե։
Այդ ընթացքում Պուտինը քննադատել էր Իսրայելի գործողությունները Իրանի դեմ, իսկ Թրամփը իրավիճակը գնահատել էր «չափազանց լարված»։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)