ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ
ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները:
Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Բորուսիա» – «Մոնտերեյ» հանդիպման համար անվճար տոմսեր էր բաժանել երկրպագուներին:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին