Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջ Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացել Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ 

ՀՀ նախագահը և Կանադայի դեսպանը կարևորել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ջանքերը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին:

«Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր:

Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է աջակցելու Հայաստանին անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Սա շատ կարևոր հանգամանք է։ Ցանկացած երկրի համար, ցանկացած երկրում ապրող ժողովրդի ինքնության համար հենց պետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ կարևորագույն գրավականներն են, որպեսզի մարդիկ այդ երկրում իրենց անվտանգ զգան և մտածեն զարգացման մասին»,- նշել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը նաև շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ Կանադան ցուցաբերել է Հայաստանին, և դժվարին ժամանակահատվածում կանգնել է Հայաստանի կողքին` արտահայտելով իր համերաշխությունը: Այդ համատեքստում առանձնակի ընդգծվել է Կանադայի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելության կազմում, որն արժեքավոր ներդրում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:

«Ուրախ եմ այս հանդիպման համար։ Միշտ լավ առիթ է տոնելու հայ-կանադական բարեկամությունը։ Սա երկրորդ անգամն է, երբ մենք միասին ենք տոնում Կանադայի օրը, այն պահից, երբ դեսպանությունը բացվեց այստեղ։ Կարծում եմ, որ մենք, ինչպես նշեցիք, տպավորիչ առաջընթաց ենք ունեցել մեր հարաբերություններում անցյալ տարում»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Էնդրյու Թըրներ նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և այս առնչությամբ կշարունակի իր օժանդակությունը: Նա նաև հայտնել է Կանադայի պատրաստակամությունը շարունակել աջակցել ՀՀ ղեկավարությանը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Կանադայի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը: Երկուստեք կարևորվել է տնտեսական բնագավառում, առևտրային կապերի աշխուժացման, բարձր տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում շեշտվել է խորհրդարանական դիվանագիտության առաջմղման և կանադական լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունը քաղաքական մշակույթի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին և այս համատեքստում ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցային ներուժի իրացումը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը
Ամենադիտված