Պուտին-Թրամփ զրույցը կարող է շրջադարձային լինել․ Մոսկվան կարևորում է երկխոսությունը
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը «կենսական նշանակություն ունի համաշխարհային կայունության համար»։ Դմիտրիևն ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումը կարող է դրական արդյունքներ բերել՝ եթե կողմերը պահպանեն երկխոսությունը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են հասնել մեծ արդյունքների՝ փոխըմբռնման պայմաններում»։ Դմիտրիևը միաժամանակ հիշեցրել է, որ նախագահների միջև կապը շարունակում է պահպանվել։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ զրույցի արդյունքներով կկայանա առանձին մամուլի բրիֆինգ։ Միջազգային դիտորդները հետևում են զարգացումներին՝ հնարավոր նոր պայմանավորվածությունների ակնկալիքով։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)