Չինաստանի «չարամիտ համագործակցությունը» դառնում է Արևմուտքի գլխավոր նյարդային հանգույցը
Քաղաքագետ Ալեքսանդր Ռարը մեկնաբանել է Բրյուսելում կայացած Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի-ի և ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասի հանդիպումը՝ նշելով, որ Եվրոպան չի հասկանում Պեկինի քաղաքականությունը՝ միաժամանակ համագործակցել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ արևմտյան ճնշումները անընդունելի են Չինաստանի համար, որը գործում է սեփական շահերով ու արժեքային համակարգով։
Ռարի խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաները, ինչպես Կալլասը, առաջնորդվում են բացառապես ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների «ունիվերսալ» ընկալմամբ՝ մերժելով այլընտրանքային մոտեցումները։ Մինչդեռ Պեկինը հստակ փոխանցել է, որ չունի պարտավորություն ապրել Արևմուտքի սահմանած կանոններով, գրում է Лента.ру-ն։
ԵՄ-Չինաստան բանակցությունների ընթացքում Կալլասը պահանջել է դադարեցնել հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները, Չինաստանի համագործակցությունը ՌԴ-ի հետ և անպայման աջակցել Ուկրաինայում անհապաղ հրադադարին՝ առանց նախապայմանների։ Պեկինը, սակայն, շարունակել է պաշտպանել իր բազմավեկտոր քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին