Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջ Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացել Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ 

ԱՍՀ խոսնակը պարզաբանել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրում կատարված փոփոխությունները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում արված փոփոխությունները շատ սպասված են եղել ԼՂ հայրենակիցների կողմից, քանի որ դրանք կատարվել են նրանց հետ կայացած բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ պարզաբանելով, որ կատարված առաջին փոփոխությունը վերաբերում է նրան, որ այսուհետ՝ հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք, ովքեր ծրագրի պարտադիր պայմաններին համապատասխանում են` անկախ նրանից՝ ընտանիքը ինչ կազմ ունի, ընտանիքի անդամները թվով քանիսն են, արդյոք ընտանիքի անդամների կազմում կան երեխաներ, թե ոչ, ստանում են նոր հնարավորություններ։ 

Մանուչարյանի բնորոշմամբ՝ նախկինում եղել է տարբերակված մոտեցում` 1-ին խումբ, 2-րդ խումբ, 3-րդ խումբ և այլն, այսինքն` բաժանված է եղել փուլերի, սակայն նոր փոփոխություններով՝ բոլոր տեղահանված ընտանիքները հավասարապես կարող են դիմել ու դառնալ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, ստանալ հավաստագիր ու իրացնել հավաստագիրը` ձեռք բերելով բնակարան կամ կառուցելով տուն։

«Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է նրան, որ թեպետ սկզբնական շրջանում, երբ բնակարային ապահովման պետական աջակցության ծրագիրը գործարկել ենք, հայրենակիցների մոտ կար մտահոգություն, անհանգստություն, որ գուցե տրամադրվող հավաստագրերի շրջանակում չկարողանան տուն կամ բնակարան ձեռք բերել ու կառուցել, այսինքն՝ գումարը քիչ լինի, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ միայն կարողանում են հայրենակիցները իրացնել հավաստագրերը, այլև ունենում ենք բազմաթիվ դեպքեր, երբ տրամադրվող գումարից ավելանում է, այսինքն` տունը կամ ձեռք բերվող բնակարանը ավելի մատչելի է լինում, քան հավաստագրի արժեքը, և այդ դեպքում ավելանում է, գոյանում է դրական մնացորդ»,-ասել է խոսնակը։ 

Նա մատնանշել է, որ նոր կարգավորումով՝ հնարավորություն է տրվում այդ դրական մնացորդ ունեցող հայրենակիցներին տնօրինել ավելացված գումարը․ «Եթե, օրինակ, տրամադրվել է 30 միլիոն դրամ արժողությամբ հավաստագիր, իրենք իրացրել են 20 միլիոնը, ապա մնացած 10 միլիոնի շրջանակում նրանք կարող են գյուղնշանակության հողատարածք ձեռք բերել, գույք ու տեխնիկա ձեռք բերել բնակարանի կամ տան համար, մնացած տարբերությունը կարող են ուղղել նաև բնակարանի կամ տան վերանորոգման աշխատանքներին»։ 

Զառա Մանուչարյանի բնորոշմամբ՝ աջակցության ծրագրում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որը բավական շատ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների շրջանում, վերաբերում է նրան, որ եթե նախկինում ծրագրի համաձայն՝ 4 միլիոն դրամ տրամադրվում էր ընտանիքի յուրաքանչյուր անդամին, եթե նրանք որոշում էին տուն կառուցել կամ բնակարան ձեռք բերել կառավարության կողմից նշված 452 բնակավայրում, ապա նոր փոփոխություններով` 452 բնակավայրի փոխարեն՝ նրանք ունեն ընտրության ավելի մեծ հնարավորություն։

«Նոր փոփոխությունների համաձայն նրանք կկարողանան ընտրել արդեն 611 բնակավայրերից ու ստանալ յուրաքանչյուր անձին, ընտանիքի անդամին` 4 միլիոն դրամ։ 

Նախկինում էլ ունեինք տարանջատված տարբերակներ` 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն, ինչը շարունակում է պահպանվել, բայց հետևյալ տրամաբանությամբ, որ 4 միլիոն դրամ տրամադրվելիք բնակավայրերի ցանկն ընդլայնվել է։ 

Երևանին հարակից բնակավայրերը կշարունակեն ստանալ 3 միլիոն դրամ, 611 բնակավայրից ցանկացածի դեպքում՝ հայրենակիցները կստանան 4 միլիոն և 5 միլիոնը, որը նախապես սահմանված էր բնակավայրի ցուցակով, կշարունակի մնալ ակտուալ»,-նշել է Մանուչարյանը։

Վերջինիս խոսքով՝ իրականացվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք կօգնեն ԼՂ-ի հայրենակիցներին ավելի սահուն ու անխոչընդոտ կերպով իրացնել իրենց հավաստագրերը։ 

«Մի շարք այլ փոփոխություններն առաջիկայում կներկայացնենք։ Ես առանձնացրի այն հիմնական 3 փոփոխությունները, որոնք արդեն իսկ մտել են գործնական փուլ՝ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման արդյունքում»,-եզրափակել է Զառա Մանուչարյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը նախատեսում է կատարել մի շարք փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով, հստակեցնելով շահառու ճանաչման չափանիշները և ապահովելով ավելի լայն հասանելիություն սոցիալական աջակցությանը։ Այնուհետև նախագծում կատարված փոփոխությունների մասին մանրամասն տեղեկատվություն էր տարածել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը
Ամենադիտված