Պսկովի հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 40 մարդ․ որն է պատճառը
«Սոցիալական քաղաք» պետական հաստատությունից և Պսկովի պատերազմի վետերանների հիվանդանոցից ավելի քան 40 մարդ թունավորմամբ տեղափոխվել է Պսկովի տարածաշրջանային վարակիչ հիվանդանոց: Դատախազության պահանջով հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահամաճարակային կանոնները խախտելու համար, հաղորդում է մարզային դատախազության մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ վերոնշյալ հիմնարկներից 42 քաղաքացի՝ թունավորմամբ տեղափոխվել է Պսկովի տարածաշրջանային վարակիչ հիվանդությունների կլինիկական հիվանդանոց։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետների մասնակցությամբ՝ դատախազի կողմից անցկացված ստուգման ընթացքում պարզվել են բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության և սանիտարական պահանջների վերաբերյալ օրենքի պահանջների խախտումներ: Ինչպես նշել է դատախազությունը, քրեական հետաքննության շրջանակներում կգնահատվեն սննդամթերքի մատակարարի գործողությունները։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ