Սոլովյովը հեգնել է իրեն «Պուտինի գլխավոր խոսափող» անվանող գերմանական մամուլին
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը արձագանքել է գերմանական N-tv պարբերականի այն հոդվածին, որտեղ նա ներկայացվել է որպես ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինի գլխավոր խոսափող։ Հոդվածում նշվել է նաև, որ Սոլովյովը վերջին հաղորդումներում ավելի զուսպ տոն է ընտրել։
Սոլովյովը Telegram-ում հեգնանքով գրել է․ «Օ՜, ես էլ չնկատեցի»։ N-tv-ի հոդվածը վերնագրված է «Նոր հաշվարկ Կրեմլի՞ց պետական հեռուստատեսության վերաբերյալ»։
Գերմանական լրատվամիջոցը ընդգծում է, որ ռուսական պետական հեռուստատեսությունը սովորաբար չի զսպվում քարոզչական շեշտադրումներում, բայց վերջին ժամանակներում Սոլովյովն ընտրել է «այլ տոն»։ Նրան նաև մեղադրել են Ադրբեջանի դեմ սպառնալիքների մեջ՝ ըստ թուրքական Türkiye Today-ի՝ Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության ֆոնին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին