Թրամփը բացառել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին նա լրագրողներին ասել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում, հաղորդում է Fox-ը։
«Մենք զինվորներ չենք ունենա Ուկրաինայի մարտական գոտում», - ասել է նա։
Հայտարարությունը հնչել է հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ֆոնին։ Այդ ժամանակ, բանակցությունների ընթացքում, Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից և սպառնացել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)