Գերմանիան և Ֆրանսիան բախվել են գաղափարական տարաձայնության Ուկրաինայի հարցում
Քաղաքական
Գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը հայտարարել է, որ Գերմանիան և Ֆրանսիան հայտնվել են գաղափարական տարաձայնությունների մեջ՝ կապված Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մոտեցումների հետ։ Ֆրանսիան հրաժարվել է մասնակցել ամերիկյան զենքի համատեղ գնումներին՝ ձգտելով խթանել եվրոպական սեփական արտադրությունը։
Ռարի խոսքով՝ Ֆրանսիան կողմ է անկախ եվրոպական պաշտպանական արդյունաբերությանը, մինչդեռ Գերմանիան գտնում է, որ Եվրոպային սպառազինելու ժամանակը չկա՝ Ուկրաինային անհապաղ աջակցելու անհրաժեշտության պատճառով։ Բացի այդ, Բեռլինը կասկածում է, որ եվրոպական ռազմարդյունաբերությունն ունի բավարար ճկունություն նման արագության համար։
Քաղաքագետը նշել է, որ Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կփորձի ամերիկյան զենքի ձեռքբերման հարցում աջակցություն գտնել այլ եվրոպական երկրներից։ Սակայն նախատեսվում է, որ հիմնական ֆինանսավորումը, հատկապես Դոնալդ Թրամփի պահանջով, պիտի գա հենց Գերմանիայի վարկային միջոցներից, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)