Կոլումբիայի նախագահը առաջարկել է տեղափոխել Ազատության արձանը ԱՄՆ-ից
ԱՄՆ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հանդես է եկել կոշտ քննադատությամբ ԱՄՆ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ՝ առաջարկելով տեղափոխել Ազատության արձանը Նյու Յորքից Կարտախենա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի խորհրդանշում ազատություն, հատկապես միգրանտների նկատմամբ խտրական վերաբերմունքի պայմաններում։
Պետրոն նշել է, որ իրական ազատության համար պայքարել են ոչ թե եվրոպական ծագմամբ ամերիկացիները, այլ աֆրիկացի ստրուկների ժառանգները, որոնք հիմնադրել են ազատ համայնքներ։ Նա ընդգծել է՝ եթե ժողովրդավարությունն ու ազատությունը մնում են ձևական, ապա այդ խորհրդանիշը պետք է պատկանի նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան, գրում է Лента.ру-ն։
Նախագահը նաև խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփի նախաձեռնած նոր կենտրոնի կառուցումը Ֆլորիդայում՝ ապօրինի ներգաղթյալների կալանավորման համար, որը տեղակայված է վայրի բնության՝ ալիգատորներով լեցուն վայրում և ստացել է «Ալկատրաս ալիգատորներով» ոչ պաշտոնական անվանումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)