Գերմանացի պաշտոնյան կասկածի տակ է դրել Ուկրաինայի հակահարձակման կարողությունը
Քաղաքական
Գերմանական բունդեսվերի գնդապետ Վոլֆգանգ Ռիխտերը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս ի վիճակի չեն արդյունավետ հակահարձակման Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ սա փաստ է, որը ստիպում է Կիևին մտածել քաղաքական փոխզիջման վրա հիմնված խաղաղության տարբերակի մասին։
Հայտարարությունը հնչել է գերմանական NTV Nachrichten ալիքի եթերում, որտեղ Ռիխտերը բացատրել է, որ ռազմական հաջողության շանսերը նվազել են, իսկ ռազմաճակատում իրավիճակը չի նպաստում լայնածավալ առաջխաղացման։
Այս գնահատականը փաստում է արևմտյան փորձագետների աճող հիասթափությունը Ուկրաինայի ռազմական հնարավորություններից և ընդգծում է արևմտյան քաղաքական շրջանակներում փոխզիջումային լուծումների քննարկման ակտիվացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)