ԱՄՆ-ից առաջարկ ստացվել է. Փաշինյանը հաստատեց
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Այս մասին ասուլիսի ընթացքում վարչապետը ընդգծել է՝ որևէ քննարկում չի կարող լինել առանց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման սկզբունքի։
Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի վերաբերյալ կոնկրետ առաջարկ ստացե՞լ են, վարչապետը պատասխանեց․ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։
Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից տարբեր առաջարկներ ստացել և ստանում է, և այդ առաջարկների մասին հանրությունը ուղիղ կամ անուղղակի այսպես, թե այնպես իմանում է։
«Շատ կարևոր է արձանագրել, որ ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հիմքով»,- եզրափակեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)