Կարծում եմ՝ ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն, այնքան էլ՝ Եկեղեցին. Շարմազանով
Քաղաքական
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.
«Կարծում եմ՝ ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն, այնքան էլ՝ Եկեղեցին։
Թե բա՝ իմ համար Եկեղեցին սրբություն է։
2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն, իսկ 2019-ին էլ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։
2020-ի նոյեմբերին /պատերացմից հետո/ կապիտուլյանտն պնդում էր, որ պետք է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։
2021-ին էլ հայտարարում էր Արցախի «անջատում՝ հանուն փրկության» օպերացիայի մասին, բայց 2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։
Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»։
Ասելով, որ լիներ, Հիտլերն էլ ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է։
Մի մարդու նման պետք է սատարել Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին այս հակազգային ռեժիմի հարձակումներից»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)