Թրամփի մաքսատուրքերի պատճառով՝ ԵՄ տնտեսությանը հասցված վնասը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի․
ԱՄՆ
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 30% մաքսատուրք կսահմանի Եվրոպական Միությունից ներմուծվող ապրանքների վրա, որը, տնտեսագետների կարծիքով, կարող է մինչև 100 միլիարդ դոլարի վնաս հասցնել եվրոպական տնտեսությանը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով վերլուծաբաններին և ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնական փաստաթղթերին:
Միջոցառումների ցանկը կներառի լրացուցիչ ոլորտային մաքսատուրքեր՝ 25% ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի, 50% պողպատի և ալյումինի վրա: Նախատեսվում է նաև բարձրացնել պղնձի, դեղագործական արտադրանքի և կիսահաղորդիչների մաքսատուրքերը: ԱՄՆ առևտրի նախարար Ռոբերտ Լաթիգերը հաստատել է, որ նոր կանոնների ուժի մեջ մտնելը հետաձգելու ծրագրեր չկան:
«Եվրամիությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի 0,6%-ը: ԱՄՆ արտահանումը կնվազի առնվազն 25%-ով՝ հատկապես ավտոմոբիլային արդյունաբերության և դեղագործության ոլորտում», - ասել է առաջատար տնտեսագետ Վլադիմիր Սեդալիշչևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)