Կոտայքում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Հուլիսի 24-ին՝ ժամը 22։03-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են:
Փրկարարները փակել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)