Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված
Հասարակություն
Հուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)